Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է փաստաթղթերն անձամբ ներկայացնել ՀԵՀ-ին

Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է փաստաթղթերն անձամբ ներկայացնել ՀԵՀ-ին
03.02.2015 | 15:07

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում փոխհատուցում է Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը:

Հիշեցնենք, որ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անձամբ պետք է դիմում-հայտ ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 13-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, 3։4 չափի 1 լուսանկար, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն):
Դիմում-հայտը ներբեռնել հետևյալ հղմամբ:
Նշենք, որ ծրագիրը շարունակական է, և հետագայում Երիտասարդական հիմնադրամը կներգրավի սահմանապահ այլ համայնքներ։

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ